Այսօր աշխարհում նշվում է Սպառողների իրավունքների պաշտպանության օրը: Այն ընդունված է նշել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու պատոնավարման անցնելու մեկամյակի առթիվ Կոնգրեսում ելույթի օրվանից, 1961-ից: Նախագահի ելույթում սպառողների 4 հիմնական իրավունք է ձևակերպված.
-Անվտանգության իրավունք
-Տեղեկատվության իրավունք
-Ընտրության իրավունք և
-Լսելի լինելու իրավունք:
Ավելի ուշ դրանց ավելացան
-Կորստի փոխհատուցման իրավունքը
-Սպառողակամ կրթության իրավունքը
-Բազային պահանջմունքի բավարարման իրավունքը
-Շրջակա առողջ միջավայրի իրավունքը:
Առաջին անգամ օրը նշվել է 1983-ի մարտի 15-ին, երբ այն ամրագրվել է տոնական ամսաթվերի միջազգային օրացույցում որպես Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օր:
Tags: Սպառողների իրավունքների պաշտպանության օր
