Շրի Լանկայում դահիճի թափուր տեղի համար Ավստրալիայի 2 բնակիչ է արձագանքել, հայտնել է հանցագործների պատժահամակարգի գործով իրավասու Չանդրարարտրա Պալեգաման: Նրա խոսքով, դիմորդներից մեկը հայրենիքում աշխատում է ցանցային ադմինիստրատոր, իսկ երկրորդի մասնագիտության մասին ոչինչ հայտնի չէ: Reuters-ը հայտնում է, որ Շրի-Լանկայում այնքան էլ կողմ չեն օտարերկրացի դահիճ ունենալուն ու չեն կարող նրանց աշխատանք առաջարկել: Դրա համար էլ մահապատիժն իրականացնողի տեղը մնում է թափուր:
Վերջին 2 տարում դահիճ ընդունվելու համար դիմել է Շրի Լակայի 176 բնակիչ: Ընդ որում, փորձի հնարավորություն տրվել է նրանցից 3-ին, որոնցից 2-ն այդպես էլ աշխատանքի չեն ներկայացել, իսկ երրորդը հրաժարվել է :
Նախորդ դահիճը հեռացել է զբաղեցրած պաշտոնից այն պատճառով, որ կախաղանի տեսքը նրան ահավոր ճնշում էր: Ընդ որում, նա ոչ մի մահապատիժ այդպես էլ չի իրականացրել: Հիմա բանտերում 405 մարդ սպասում է իր մահապատժին, քանի որ 1976-ից այստեղ դեռևս ոչ ոքի չեն պատժել:
Tags: դահիճ, մահապատիժ, Շրի Լանկա