Երևանի կենդանաբանական այգում

unnamed (2)Երևանի կենդանաբանական այգում զարգացման ծրագրով ընթացող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով այգի են այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղական Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ բոլոր այն կառույցներից, որոնց համակարգման ոլորտին առնչվում են ներկա փուլում կատարվող շինարարական աշխատանքները։

«Այս փուլում շատ կարևոր է մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր ենթակառուցվածքները՝ էլեկտրագծերից ջրագծեր, ինչպես նաև դեպի կենդանիների վանդակները տանող ճանապարհի ճյուղավորումը և այլն, և հետո միայն ձեռնարկել այգու գեղագիտական ձևովորումը, կենդանիների նոր ազատավանդակների կառուցումը, որպեսզի այգու գլխավոր հատակագիծը, որը զուգահեռաբար ամբողջականացվում է, որևէ կետում չաղճատվի»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղական Արամ Սուքիասյանը։

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել է այս տարվա ծրագիրը, որը ժամանակացույցով բաժանված է երկու փուլի։ Առաջիկա ամսից սկսած Երևանի կենդանաբանական այգու նախամուտք այգին գործելու է արդեն որպես առանձին այգի, իսկ Կենդանաբանական այգու մուտքը, նաև դրամարկղը, տեղափոխվելու է արջերի ազատավանդակի մոտ։ Մինչ հունիսի 1-ը նորակառույց ազատավանդակ են տեղափոխվելու վագրերը։ Հունիսի 1-ից հետո մեկնարկելու են արջերի և գայլերի համատեղ ազատավանդակի ընդլայնման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: