Նովոսիբիրսկում գիտնականները սկսել են հիվանդներին բուժել դոնորական արտաթորանքով.այդ մեթոդն ակտիվորեն կիրառվում է ԱՄՆ-ում` Clostridium dificile մանրէի ախտահարման հետևանքով առաջացած փորլուծի բուժման նպատակով, հայտնել է Քիմիական կենսաբանության ու հիմնարար բժշկության մասնագետ Ռուսաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վալենտին Վլասովը:
Գիտնականի խոսքով, ԱՄՆ-ում Clostridium dificile մանրէի պատճառով, որը տևական փորլուծ է առաջացնում, տարեկան 15 հազար մարդ է մահանում: Ռուսաստանում նման վիճակագրություն չկա: Ամերիկայում 2013-ից հավանության է արժանացել արտաթորանքի փոխպատվաստումը, երբ հիվանդին փոխպատվաստվում է առողջ, ճիշտ միկրոֆլորայով դոնորական կղանք:
Վլասովն ասում է, որ այդ խնդիրը կարելի է մեկ օրում լուծել: Նա նշում է, որ այդ մեթոդի միջոցով կարելի է այլ հիվանդություններ բուժել: Օրինակ, ամերիկացի գիտնականները պարզել են, որ աղիքների միկրոֆլորան կարող է նպաստել գիրանալուն, իսկ ավստրալացի գիտնականները փնտրում են կապը որոշակի բակտերիոֆագերի բացակայության ու նյարդային համակարգի խանգարումների միջև:
Վլասովը նշում է, որ մեթոդը նրանով է լավ, որ այն հեշտ է ներդրվում, չի պահանջում հատուկ սարքեր ու մեծ ծախսեր:
Tags: դոնոր, նորարարություն