Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
Մխիթարյանը որակազրկված էր և չմասնակցեց խաղին:
Դորտմունդի «Բորուսիան» 48 միավորով երկրորդ տեղում է և 20 միավորով ետ է մնում Մյունխենի «Բավարիայից»: Վերջինս մարտի 15-ին հյուընկալելու է Լևերկուզենի «Բայերին»:
Տեխնիկական արդյունքներ
«Բորուսիա» Դորտմունդ – «Բորուսիա» Մյոնխենգլադբախ՝ 1:2
Միլոշ Յորիչ, 77 – Ռաֆայել, 32, Մաքս Կրուզե, 40
Հեռացվեց` Հովարդ Նորտվեյտը, 69 («Բորուսիա » Մ.)
Tags: Հենրիխ Մխիթարյան, սպորտ, ֆուտբոլ