Իրանի մայրաքաղաքը Թեհրանից կարող է տեղափոխվել Թավրիզ

   թեհրանԻրանի ԱԳ նախարարությունում հատուկ կոմիտե է ստեղծվել, որը կզբաղվի երկրի մայրաքաղաքի տեղափոխման հարցով: Երկու տարվա ընթացքում կոմիտեն կքննարկի Թեհրանից մայրաքաղաքի տեղափոխման հարցը, ինչպես նաև կնախապատրաստի դրա հետ կապված քայլերի հերթականությունը: Կոմիտեն կգլխավորի Իրանի ներքին գործերի նախարար Աբդուռզա Ֆազլին:

Նշենք, որ մայրաքաղաքի տեղափոխման առաջարկը ներկայացրել են Իրանի խորհրդարանի 50 պատգամավոր: Հաշվի առնելով, որ ներկայիս մայրաքաղաք Թեհրանի բնակչությունը արագորեն աճում է (պաշտոնական տվյալներով Թեհրանում մոտ 12-13 միլիոն մարդ է ապրում), ինչպես նաև քաղաքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, նպատակահարմար է մայրաքաղաքի տեղափոխումը: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ իրանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե նոր մայրաքաղաք կարող է դառնալ Թավրիզը, սակայն առայժմ այս տեղեկությունը հաստատված չէ:
Անկախ

 

Tags: ,