ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ հանրապետության տարածքում`
Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-ի ցերեկը, 19-21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան` 2-7մ/վրկ արագությամբ, 17-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը, 18-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքանով կբարձրանա:

Երևանում՝
Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ի ցերեկը, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

