Մարտի 16-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Վազ 2106» մակնիշի 48ԼՏ072 և «Մերսեդես» մակնիշի 45ՕՍ492 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից «Վազ 2106»-ի վարորդ Ժ. Պ.-ը (ծնվ. 1940թ.) տեղում զոհվել է, իսկ «Մերսեդես»-ի ուղևորներ Գ. Գ.-ը (ծնվ. 1963թ.), Հ. Ի.-ը (ծնվ. 1968թ.), Ջ. Ա.-ը (ծնվ. 1967թ.) և Ա. Մ.-ը (ծնվ. 1967թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
