«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին Ադրբեջանը կներկայացնի Դիլարա Քյազիմովան “Start a Fire” երգով, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:
Երգի հեղինակներն են Յոհան Կրոնլանդը, Ալեսանդոր Գուտխարդը և Ստեֆան Օրնը: Վերջինս “Եվրատեսիլ 2011” երգի մրցույթում Ադրբեջանը ներկայացրած զույգի “Running Scared” երգի հեղինակներից մեկն է: Նշենք, որ այդ տարի մրցույթում հաղթեց վերոնշյալ երգը:
“Եվրատեսիլ 2014” երգի մրցույթը լինելու է 59-րդ ամենամյա մրցույցը: Այն կայանալու է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում “B&W Hallerne” արենայում: Սա կլինի արդեն երրորդ մրցույցը, որը անցկացվելու Դանիայում, վերջինը եղել է 2001թ.-ին: Մրցույթի կիսաեզրափակիչները նախատեսված են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը կայանալու է մայիսի 10-ին:
Tags: ադրբեջան, Եվրատեսիլ 2014
