Մարտի 17-ին ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի խաղում կմրցեն Մոսկվայի «Սպարտակը» և Մախաչկալայի «Անժին»։
Ինչպես հայտնի է, այս թիմերում հանդես են նգալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ:
«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ամենայն հավանականությամբ, իր թիմի մեկնարկային կազմում կլինի: Մեծ է հավանականույունը, որ «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը ևս խաղին կմասնակցի հանդիպման սկզբից:
Թիմերի մեկնարկային հավանական կազմերը.
«Սպարտակ». Միտրյուշկին, Պարշիվլյուկ, Ժոաու Կարլոս, Բոկետի, Դ. Կոմբարով, Գլուշակով, Ռոմուլու, Կոստա, Էբերտ, Խուրադո, Մովսիսյան։
«Անժի». Կերժակով, Եշյենկո, Գաջիբեկով, Եպուրյանու, Գրիգալավա, Տագիրբեկով, Մկրտչյան, Ախմեդով, Ալիև, Սմոլով, Բուխարով։
Tags: «Անժի», «Սպարտակ», սպորտ, ֆուտբոլ