Չինուհին քայլ առ քայլ փաստագրել է իր ինքնասպանությունը

o_913588Շանհայի դեռատի բնակչուհին, չկարողանալով դիմանալ սիրած երիտասարդի հետ բաժանությունը, նրանից վրեժ լուծելու նպատակով որոշել է ինքնասպան լինել: Ինքնասպանության տանող յուրաքանչյուր քայլը փաստագրել է Instagram-ում:

Իր` ներքնազգեստով լուսանկարի տակ մակագրել է. ”Ես ոչ ոքի ոչ մի վատ բան չեմ արել: Ես չգիտեմ, թե ինչի համար եմ նման տանջանքի ենթարկվում: Վերջին մի քանի շաբաթում ես չեմ կարողանում վշտից ուշքի գալ: Ես արտասվում եմ ամբողջ գիշեր: Դա շատ անարդարացի է, չգիտեմ` ինչպես դիմանալ դրան”,- գրել է  չինուհին:

Մարտի 7-ի երեկոյան 19-ամյա աղջիկը ևս մի քանի լուսանկար է  տեղադրել, որոնցից մեկում նրա վառ ներկած շուրթերն են.”Շուրթերս կհետապնդեն քեզ գիշեր թե ցերեկ”,-գրել է նկարի տակ: Իսկ հետո, ըստ  լուսանկարների, այրել է իր հագուստը, ապա ոտքերն են` կախված պատշգամբից: Նա իր բաժանորդներին հասկացերել է, որ պատրաստվում է լուսամուտից նետվել:

Դրանից հետո նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր մինչև այն պահը, երբ  համացանցում ինքնասպանության վայրից լուսանկարներ հայտնվեցին: Ավելի ուշ  հաղորդագրություն հայտնվեց մեկից, որը ներկայացավ որպես ինքնասպան եղած աղջկա հարևանուհի ու հաստատեց ողբերգական փաստը: Նա ասել է, որ աղջկա մարմինը հայտնաբերվել է մարտի 8-ին:

Անկախ

Tags: ,