Լոս Անջելեսում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 10 ուժեղագույն հավաքականների մասնակցությամբ կազմակերպված աշխարհի գավաթի թիմային խաղարկությունը:
Եզրափակչում մրցեցին Իրանի և Ռուսաստանի հավաքակաները: Իրանցիները հաղթեցին 6:2 հաշվով և 5-րդ անգամ հռչակվեցին աշխարհի գավաթակիր:
Այսպիսով, հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ. 1. Իրան, 2. Ռուսաստան, 3. ԱՄՆ, 4. ՈՒկրաինա , 5. Մոնղոլիա, 6. Հնդկաստան , 7. Թուրքիա, 8. Ճապոնիա, 9. Վրաստան, 10. Հայաստան:
Մեր երկրի ընտրանին հանդես եկավ երկրորդ կազմով:
Tags: ըմբշամարտ, սպորտ