Ստամբուլի ոստիկանական բաժանմունքերից մեկի աշխատակիցը հեռացվել է աշխատանքից սոցիալական ցանցերից մեկում արված գրառման համար: Ոստիկանը իր դժգոհությունն է հայտնել գործող իշխանություններից և երկրի ներքաղաքական լարված վիճակից: Արդյունքում ոստիկանին ոչ միայն աշխատանքից են հեռացրել, այլ նրա նկատմամբ դատական գործ է հարուցվել: «Մենք անհապաղ միջոցներ ենք ձեռնարկել ոստիկանության աշխատակցի նկատմամբ, որը սոցցանցում անթույլատրելի գրառում է կատարել՝ քննադատելով իշխանություններին»,-իր «Twitter»-ի էջում գրել է Ստամբուլի քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն:
Tags: թուրքիա, ոստիկանություն, Ստամբուլ
