Մարտի 16-ին Բաքվի Շեքինի շրջանային դատարանի կողմից Ադրբեջանի ընդդիմադիր “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը դատապարտվել է 7 տարի ազատազրակման, իսկ “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յաղուբլուն՝ 5 տարի ազատազրկման, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
Մամեդովը ձերբակալվել է 2013թ .փետրվարի 5-ին` հասարակական կարգը խանգարելու, ինչպես նաև 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլլի քաղաքում “անկարգությունների կազմակերպման մեղադրանքով”: Նույն մեղադրանքներն են ներկայացվել “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յագուբլուին: Երկուսն էլ հերքում են իրենց ներկայացված մեղադրանքները:
Հեղինակավոր միջազգային կազմակերպությունները բազմիցս պահանջել են ազատ արձակել Իլգար Մամեդլիին և Թոֆիգ Յաղուբլուին: Ըստ նրանց` այս գործիչների դեմ ներկայացված մեղադրանքները կեղծ են և ունեն քաղաքական շարժառիթ: “Amnesti International” կազմակերպությունը նրանց ճանաչել է խղճի բանտարկյալ:
Tags: ադրբեջան, ընդդիմադիր ուժեր
