Նորապսակների մեծ մասը իրենց մեղրամիսը անց է կացնում ծովի ափին կամ շքեղ հյուրանոցային համարներում:
Սակայն Քեթ և Սթիվ Թերներները մի փոքր այլ կերպ են վարվել:
Պսակադրությունից հետո նրանք ուղևորվել են երկու տարվա մեղրամսի՝ տանդեմով երկրագնդի շուրջը անցնելով 32,186 կմ:
Լոնդոնցի զույգը ուղևորվել է Նոր Զելանդիայից 2012թ-ի ապրիլին և 674 օրվա ընթացքում նույն հեծանիվով անցել երեք մայրցամաքներով՝ նախքան Բրիտանիա վերադառնալը:
32-ամյա Կեթը նախքան այս ճանապարհորդությունը՝ նախկինում հեծանից չէր վարել:
Արևադարձային անտառներով, անապատներով ճամփորդելուց, ջրհեղեղներ և նույնիսկ երկրաշարժեր տեսնելուց հետո՝ զույգը երեկ վերադարձել է Բրիտանիա:
Նրանք իրենց ճանապարհորդության ընթացքում եղել են Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Թայլանդում, Լաոսում, Կամբոջայում, Վիետնամում, Չինաստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Թուրքիայում, Հունաստանում, Իտալիայում և Ֆրանսիայում:
Tags: հեծանվորդ, մեծ բրիտանիա, շրջագայություն
