Այսօր Փարիզյան կոմունայի օրն է.նշում են աշխարհի աշխատավորներն ի նշանավորումն 1871-ի մարտի 18-ին առաջին պրոլետարական հեղափոխության հաղթանակի: Օրը նշելու վերաբերյալ որոշում է կայացվել 1872-ի փետրվարի 20-ին, 1-ին Ինտերնացիոնալի Գլխավոր խորհրդի կողմից:
Փարիզյան կոմունա էին անվանում 1871-ին հեղափոխական իրադարձությունների ժամանակ ձևավորված հեղափոխական կառավարությունը: Ֆրանսիայի ու Պրուսիայի միջև Ֆրանկ-պրուսական կռվի ժամանակ հաստատված զինադադարի ժամանակ Փարիզում հուզումներ առաջացան, որոնք վերաճեցին հեղափոխության:
Արդյունքում ինքնակառավարում հաստատվեց, որ մարտի 18-ից մինչև մայիսի 28 տևեց; Փարիզյան կոմունան գլխավորում էին սոցիալիստներն ու անարխիստները: Երկու ուղղությունների առաջնորդները Փարիզյան կոմունան հռչակեցին պլոետարիատի համաշխարհային դիկտատուրայի առաջին օրինակը:
Առաջին անգամ այն լայնորեն սկսեց նշվել, երբ Հեղափոխության մարտիկների օգնության միջազգային կազմակերպության ԿԿ-ն 1923-ին Փարիզյան կոմունայի օրն իր տոնը հռչակեց (նշվել է մինչև 1990թ);
Tags: կոմունա, Փաևիզ