Հետազոտողները կարծում են, որ քաղաքական գործիչները լավ են ստում, քանի որ կարողանում են իրենց համոզել, որ իրենք ճշմարտությունն են ասում:
Այս կերպ ավելի հեշտ է խաբել հանրությանը, քանի որ լավագույն ստախոսները նրանք են, ովքեր չեն գիտակցում, որ ստում են:
Համաշխարհային առաջնորդները բազմաթիվ անճշտությունների պատճառ են դարձել՝ լինի դա ակնհայտ սուտ, թե պարզամիտ սխալ:
Սակայն հնարավոր է, որ նրանք իրենց հավատացրել են, որ օրինակ Իրաքը մասսայական ոչնչացման զենք ունի, քանի որ իրենք ցանկանում էին դրան հավատալ:
Մեկ այլ օրինակ է Բիլ Քլինթոնը, երբ նա հերքում էր սիրային կապը Մոնիկա Լեվինսկիի հետ:
Իտալիայի Արևելյան Պյեմոնտի համալսարանի պրոֆեսոր Գալեոտին Political Studies ամսագրին հայտնել է, որ ցանկացած դեպքում քաղաքական գործիչները մեղավոր են ինքնախաբեության մեջ:
Յուրաքանչյուր ոք ունի ներքին ստի ցուցիչ, ամեն դեպքում ավելի հեշտ է նկատել մեկին, ով գիտակցաբար ստում է, քան մեկին, ով անգիտակցաբար է ստում:
Սա է պատճառը, որ քաղաքական գործիչները համոզիչ են ստում, սակայն շարունակում են հավատալ, որ իրենք ճիշտ են խոսում՝ չնայած իրենց ասածը ապացուցված սուտ է լինում:
Tags: Բիլ Քլինթոն, հետազոտողներ, քաղաքական գործիչներ
