Կարիմյան հրաբխի ժայթքումը կարող է տեղի ավիաընկերությունների ու զբոսաշրջային խմբերի աշխատանքը լրջորեն խաթարել:
Չնայած հրաբխի ակտիվությունը չափավոր նիշի վրա է գտնվում, ԱԻՆ ներկայացուցիչները ավիաընկերություններին խորհուրդ են տվել լեռան մոտով անցնող երթուղիներում փոփոխություններ կատարել:
Անցած շաբաթ մոխրային արտանետումների բարձրությունը հասնում էր ծովի մակարդակից 1500-2000 մետրի: Արբանյակից ստացված լուսանկարներում երևում են մոխրասյան մինչև 300 կմ ձգվող հետքերը: Դա չափավոր ակտիվություն է համարվում: Այն վտանգավոր է միայն տեղական ավիաուղիների համար, ասել են տեղի` հրաբխային ժայթքմանն արձագանքող խմբից:
Զբոսաշրջիկներին նույնպես խորհուրդ է տրվել ժմանակավորապես դադարեցնել տվյալ բարձունք վերելքը:
Tags: Կամչատկա, հրաբուխ