«Եթե Ռուսաստանին մեկուսացնենք, նա նոր դաշնակիցներ կգտնի».ամերիկացի քաղաքագետ

o_620328Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքները հակասական արձագանք է առաջացնում անգամ ԱՄՆ-ում: Փորձագետներից շատերը քննադատաբար են վերաբերվում Վաշինգտոնի արտաքին քաղաքականության բռնած ուղուն: Մասնավորապես, ամերիկացի քաղաքագետ, Ազգային շահերի կենտրոնի նախագահ Դմիտրի Սայմսը կարծում է, որ եթե Ռուսաստանին փորձեն մեկուսացնել, ապա նա  պարազապես նոր դաշնակիցներ կգտնի:

“Կա Չինաստան ու այլ կայսրություններ, ինչպիսիք են Հնդկաստանը, Բրազիլիան, Արգենտինան: Նրանք չեն պաշտպանում Միացյալ Նահանգների ու ԵՄ գիծը, որպեսզի մնացյալ աշխարհին ասեն, թե ինչպես պետք է ապրել: Դա ոչ միայն Ռուսաստանի ու Արևմուտքի միջև,  ու ոչ միայն Ուկրաինայի հաշվով: Դա ճշմարտության պահն է միջազգային քաղաքականության մեջ: Մինչև որ չափով կարող են Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն որոշել կարգի համաշխարհային չափորոշիչները: Եթե դու փորձում ես մեկուսացնել նման հզոր  կայսրության, ինչպիսին Ռուսաստանն է, ապա այն անխուսափելիորեն կփնտրի ու կգտնի ուրիշ դաշնակիցներ”,-ասել է Սայմսը “Россия 24″ հեռուստաալիքին:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն արդեն հնչեցրել են Ռուսաստանից և Ուկրաինայից այն անձանց  անունները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել: Արտասահմանյան հաշիվների ու ակտիվների սառեցում, ինչպես նաև` վիզաների տրամադրման արգելքի մասին որոշում են ընդունել գրեթե միաժամանակ Վաշինգտոնում ու Բրյուսելում:

Այդ ցուցակում են հայտնվել Ռուսաստանի 13 և Ուկրաինայի 8 քաղաքացի:

Ամերիկյան պատժացուցակը բաց է ու ցանկացած պահի այնտեղ նոր անուններ կարող են հայտնվել:

Անկախ

Tags: ,