Կուրտ Կոբեյնի կինը, երգչուհի Կորթնի Լավը համացանցում մալազիական կորած “Բոինգ 777”-ի արբանյակային լուսանկարներում ենթադրվող հետքի մասին գրել է.” Ես փորձագետ չեմ, սակայն դա ինքնաթիռի է նման, կողքին` նավթի հետք”:
Լուրը գրելու պահին “«Like» է տվել ավեի քան 9040 մարդ, կիսվել է 8492-ը: Նրանցից մեկը գրում է.”Երդվում եմ Աստուծով, Կորթնին գտել է …(անիծյալ) ինքնաթիռը”:Այդ մեկնաբանությունը նույնպես 8,7 հազար լայք է հավաքել:
Մալազիայի իշխանությունների կողմից պաշտոնական մեկնաբանություններ Կորթնի Լավի հետաքննության կապակցությամբ չեն եղել դեռևս:
Tags: մալազիական անհետացած ինքնաթիռ