Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի ավարտից հետո «Ֆուտբոլ նա Կուլիչկախ» կայքի կազմած տուրի խորհրդանշական հավաքականում Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը երկրորդն է: Նա երկու գնդակ էր խփել Գրոզնիի «Թերեքի» դարպասը:
Իսկ լավագույնը ԲԿՄԱ-ի և Բուլղարիայի հավաքականի կիսապաշտպան Գեորգի Միլանովն է։
Ուշագրավ է, որ Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը նույնպես լավագույն տասնյակում է։
Tags: Էդգար Մանուչարյան, սպորտ, ֆուտբոլ