Էլիզաբեթ Դիքինսոնն իր հետույքը կապտացնելու համար Playboy-ին դատի է տվել

pic_f947904689fa3fc7ee67c0ee30fb3acbԷլիզաբեթ Դիքինսոնը Playboy Enterprises –ի դեմ հայց է ներկայացրել դատարան` 2012-ին  ֆոտոսեսիայի ժամանակ հետույքը վնասելու պատճառով: Աղջիկը ընկերությունից 500 հազար դոլար է պահանջել:

Հայցադիմումի մեջ ասվում է, որ Դիքինսոնը վնասվածք է ստացել  Քեվին Քլյայնի դիջեյի մեղքով: Նկարահանման պայմանների համաձայն, նա պետք է  հանդես գար գոլֆ խաղացողի կերպարով, որը հարվածում է մոդելի հետույքի արանքում տեղադրված  գնդակին: Ֆոտոսեսիայի ժամանակ դիջեյն իրականում  խփել է գնդակին, սակայն շեղ՝ հարվածելով մոդելի հետույքին:

Դրա հետևանքով աղջիկը մեծ արյունազեղում է  ստացել, որը, ոչ միայն նրան ցավ է պատճառել, այլև երկար ժամանակով զրկել նրան աշխատավարձից, քանի որ նման տեսքով նա պարզապես չէր կարող նկարահանվել:

Հակառակ կողմն առայժմ իրավիճակը ոչ մի կերպ չի մեկնաբանում:

Անկախ

Tags: ,