«Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրում Գրոզնիի «Թերեքի» հետ անցկացրած խաղում 79-րդ րոպեին դուրս էր եկել փոխարինման և երկու գնդակ էր խփել մրցակցի դարպասը:
«Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը խստապահանջ մասնագետ է: Նա 26-ամյա հայ ֆուտբոլիստի մասին շատ դրական է արտահայտվել:
«Մանուչարյանը վնասվածքից հետո դեռևս ֆիզիկապես լավ պատրաստ չէ, այդ է պատճառը, որ խաղաց ընդամենը 20 րոպե: Նա անչափ տաղանդավոր է։ Մանուչարյանին վնասվածքները հետապնդում էին։ Այժմ նրա համար բարդ է, սակայն հարձակվողը ջանք չի խնայում։ Հույս ունեմ, որ առաջիկայում Էդգարը ցույց կտա, թե ինքն ինչի է ունակ»,- ասել է Թարխանովը։
Tags: Ալեքսանդր Թարխանով, Էդգար Մանուչարյան, սպորտ, ֆուտբոլ