Մարտի 17-29-ը Հայաստանի թհեքվանդոյի երիտասարդական հավաքականը Թայվանում կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը: ստուգատեսում կխաղարկվեն նաև պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Մեր երկիրը կներկայացնեն չորս մարզիկ` Սարգիս Գրիգորյանը, Հենրիկ Բադալյանը, Գրիգոր Շահբազյանը և Գագիկ Գեղամյանը: Թիմի մարզիչն է` Զորայր Մեքինյանը:
Tags: թհեքվանդո, սպորտ
