Այսօր Մարդու իրավունքների միջազգային դատարանը կքննի Աբդուլահ Օջալանի գործը

ocalanՍտրասբուրգում տեղակայված Մարդու իրավունքների միջազգային դատարանում այսօր կքննարկվի Թուրքիայում քրդական շարժման առաջնորդ Աբդուլահ Օջալանի հարցը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման Ստամբուլի մերձակա Իմրալը կղզում: Այս մասին հաղորդում է «Դողան» լրատվական գործակալությունը:

Օջալանի հայցը հիմնված է Մարդու իրավունքների հռչակագրի 3-րդ հոդվածի վրա՝ համաձայն որի ցմահ բանտարկության մասին որոշումը համարվում է «անմարդկային և ստորացուցիչ վերաբերմունք»: Օջալանի իրավապաշտպանները պնդում են, որ բանտախցում նրան աստիճանաբար թունավորում են քրոմ և սոդիում քիմիական տարրերով, ինչը հակասում է Մարդու իրավունքների հռչակագրի 8-րդ հոդվածին, որը վերաբերում է «անձնական և ընտանեկան կյանքի իրավունքին»:

Նշենք, որ Մարդու իրավունքների միջազգային դատարանը նմանօրինակ մի գործի արդյունքում դատապարտել էր Անգլիային վերոնշյալ 3-րդ հոդվածը խախտելու համար: Ըստ ՄԻՄԴ-ի՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը պետք է իրավունք ունենա 25 տարի բանտում անցկացնելուց հետո պահանջել իր գործի վերանայումը կամ էլ ազատ արձակվել:

 

Անկախ

Tags: , ,