Համացանցում է հայտնվել Էրդողանի և նրա որդու միջև խոսակցության նոր ձայնագրությունգյուլենականների դեմ իրականացվելիք օպերացիայի մասին

erdoganԵրեկ համացանցում հայտնվել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալ Էրդողանի հեռախոսային խոսակցության ևս մեկ ձայնագրություն, որտեղ, «Ռադիկալի» հաղորդմամբ, խոսքը է գնում գյուլենականների դեմ իրականացվելիք օպերացիայի մասին:

«Հայրիկ, պետք է անհապաղ հակառակ օպերացիա իրականացվի նրանց դեմ: Դատախազության միջոցով անհրաժեշտ է ձերբակալել շարժման պարագլուխներին»,-ասել է Բիլալը հորը:

Ի պատասխան սրան՝ Էրդողանը նշել է. «Ինչևէ, որդիս, սպասիր, հիմա մի խառնիր այդ հարցը»:

«Անվտանգության ղեկավարին, դատախազին աշխատանքից հեռացնելով, նրանց պաշտոնները փոխելով ոչ մի բանի չենք հասնի»,-նշել է Բիլալը, ինչին Էրդողանը պատասխանել է. «Լավ, լավ»:

 

Անկախ 

Tags: , ,