Պապը հետաձգել է Նոյ ֆիլմի աստղ Ռասել Քրոուի հետ հանդիպումը

Russell CroweՀռոմի Պապը հետաձգել է Նոյ ֆիլմի աստղ Ռասել Քրոուի հետ հանդիպումը՝ անհանգստանալով, որ հանդիպման մասին լուրերը կհրապարակվեն մամուլում:

Պապ Ֆրանցիսկոսը պետք է հանդիպեր հոլիվուդյան աստղի և աստվածաշնչյան ֆիլմի ստեղծագործական կազմի հետ իր օրհնությունը տալու նպատակով:

Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին անցած շաբաթ հաստատել էր պապի հետ հանդիպելու առաջարկը, սակայն զգուշացրել էր, որ եթե որևէ մեկը այդ մասին ժամանակից շուտ տեղեկություններ տարածի մամուլում, ապա հանդիպումը տեղի չի ունենա:

Խումբը պապի հետ պետք է հանդիպեր Հռոմում չորեքշաբթի օրը:

Սակայն, ինչպես երևում է, ռեժիսորի անհանգստությունն արդարացվել է, քանի որ Վատիկանը չեղյալ է հայտարարել հանդիպումը:

Pope FrancisԱմեն դեպքում հանդիպման հետաձգումը մի փոքր ուշ է տեղի ունեցել, քանի որ Քրոուն և Արոնոֆսկին արդեն ժամանել են Իտալիա:

Նոյ ֆիլմի նկարահանման համար ծախսվել է գրեթե 75 միլիոն ֆունտ: Ֆիլմը Ամերիկայում կհրապարակվի մարտի 29-ին:

 

Անկախ

Tags: , ,