Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ երկրի հարավ-արևելյան Հաքյարի վիլայեթում այսօր առավոտյան 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ցնցումները արձանագրվել են տեղական ժամանակով 08:16-ին 5 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հաքյարիի Քեչիթլի գյուղում: Ցնցումները խուճապ են առաջացրել շրջանի բնակիչների մետ: Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհեր ու ավերածություններ չկան:
