Ռուսաստանի Խանտի Մանսիսյկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ։ Մրցակիցները կատարեցին 60 քայլ։
Սերգեյ Կարյակինը ոչ-ոքի խաղաց Շաքրիար Մամեդյարովի, Դմիտրի Անդրեյկինը`Վիշվանաթհան Անանդի հետ: Պյոտր Սվիդլերը հաղթեց Վեսելին Տոպալովին:
3,5 միավորով աղյուսակը գլխավորում է Անանդը: Արոնյանը, Կրամնիկը, Սվիդլերը 3-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը: Տոպալովը, Կարյակինը Մամեդյարովը ձեռք են բերել 2-ական, Անդրեյկինը՝ 1,5 միավոր:
Tags: Լևոն ՍԱրոնյան, շախմատ, սպորտ, Վլադիմիր Կրամնիկ
