Քննարկվել են սեփականատերերի կողմից տարածքների մաքրության ապահովման հետ կապված հարցեր

001 (5)Սեփականատերերի կողմից իրենց պատկանող, սակայն ինչ-ինչ պատճառներով չօգտագործվող տարածքներում համապատասխան մաքրության և պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ համապատասխան աշխատանքների և դրանց առավել արդյունավետ կազմակերպման վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական և կոմունալ տնտեսության վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների պետերի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված խորհրդակցությանը: Խորհրդակցությունը վարել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը:

Խորհրդակցության շրջանակում մասնավորապես ներկայացվել և քննարկվել են համապատասխան ծանուցումներից հետո սահմանված ժամկետում  իրենց պարտավորությունները չկատարած սեփականատերերի նկատմամբ վարչարարության իրականացման հետ կապված հարցեր:

Առանձին քննարկվել են նաև սեփականատեր հանդիսացող, սակայն ներկա պահին ՀՀ-ից բացակայող քաղաքացիների նկատմամբ վարչարարության իրականացման միջոցներն ու տեսակները, ինչպես նաև օրենքով սահմանված համապատասխան այլ միջոցների ձեռնարկման հարցը:

Անդրադարձ է եղել նաև օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանմանն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ակտիվացմանը:

 

Անկախ

Tags: , ,