Շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը

231798981393005440«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի  Հայաստանի պատանիների առաջնությունը:

Ինպես տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, մարտի 18-ին որոշ քաշային կարգերում հայտնի դարձան կիսաեզրափակչի մասնակիցները: 46 կգ քաշային կարգում կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին Արսեն Աբգարյանը, Ժիրայր Սարգսյանը, Վաղարշակ Սարգսյանը և Վահե Դավոյանը: 48 կգ քաշային կարգի ¼ եզրափակչում իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին և կիսաեզրափակիչ դուրս եկան Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Վահե Բադալյանը, Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Արթուր Բարեյանը, ինչպես նաև  Վանաձորի մարզադպրոցի ներկայացուցիչներ Տիգրան Սարիբեկյանն ու Արեն Հարությունյանը:

52 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում միմյանց հետ կմրցեն դինամոյական Գարիկ Վարդանյանն ու Պոլիտեխնիկ մարզական ակումբը ներկայացնող Զոհրաբ Ղազարյանը: Այս քաշային կարգում կիսաեզրափակչի մյուս զույգը կկազմեն Մնացական Հարությունյանն ու Աշոտ Մխիթարյանը:

57 կգ քաշային կարգի  կիսաեզրափակչում ռինգ դուրս կգան Կարեն Մարգարյանը, Արտուշ Վաթյանը, Գևորգ Հարությունյանը և Հարություն Պապիկյանը: 66-ում՝  Դավիթ Արաբյանը, Փայլակ Ղազարյանը, Դավիթ Թարոյանը և Գուրգեն Մադոյանը: 75 կգ քաշային կարգի ¼ եզրափակչում իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին  Վան Մելքումյանը, Կարեն Հակոբյանը, Ժորա Ղազարյանը և Գևորգ Զաքարյանը: 80 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում ռինգ դուրս կգան Էդիկ  Մաղաքյանը, էմիլ Հովհաննիսյանը, Սարգիս Հովհաննիսյանը և Ալյոշա Ստամբոլցյանը :

Մարտի 19-ին հայտնի կդառնան նաև 50 կգ, 60 կգ , 63 կգ , 70 կգ , +80կգ   քաշային կարգերի կիսաեզրափակչի մասնակիցները: Մրցումների սկիզբը ժամը 13:00-ին:

 

Անկախ

 

Tags: , , ,