Միացյալ Նահանգները փակել է Վաշինգտոնում գտնվող Սիրիայի դեսպանատունը

syria-embassyՄարտի 18-ին Օբամայի վարչակազմը կարգադրել է Սիրիայի կառավարությանը կասեցնել իրենց դիվանագիտական և դեսպանական առաքելությունը Միացյալ Նահանգներում՝ պահանջելով ԱՄՆ-ի քաղաքացի չհանդիսացող աշխատակազմի բոլոր անդամներին հեռանալ երկրից:

Սիրիայի արյունալի պատերազմից երեք տարի անց փաստորեն կփակվի Վաշինգտոնում գտնվող Սիրիայի դեսպանատունը և Թրոյի, Միչիգանի, Հյուսթոնի, Տեխասի հյուպատոսությունները: Մինչ այս որոշումը Բաշար Ասադի կառավարությունը դադարեցրել էր Միացյալ Նահանգներում բնակվող սիրիացիներին հյուպատոսական ծառայություններ մատուցել:

Երեքշաբթի օրվա հրամանագիրը չի ազդի ՄԱԿ-ում Սիրիայի առաքելության վրա՝ չնայած պետդեպարտամենտը այս ամսվա սկզբին որոշակի սահմանափակումներ էր մտցրել Նյու Յորքում գտնվող այդ երկրի դեսպանի նկատմամբ:

 

Անկախ

Tags: , , ,