Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, շատ ավելի կարևոր է դարձնում Ադրբեջանի` ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանակն “Հագին” լրատվական կայքը, դեսպանի խոսքով՝ Ուկրաինայի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչու պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
“Կարևոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը քայլեր ձեռնարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ՝ այդ կերպ վերացնելով անկայությունը տարածաշրջանում։ Ոչ ոքի պետք չէ, որ այդ հակամարտությունը շարունակվի”,- ասել է նա։
Մեկնաբանելով Ուկրաինայում իրադարձությունները ՝ Մորնինգսթարը հիշատակել է ԱՄՆ-ի նախագահի և պետքարտուղարի` Ղրիմի հետ կապված հայտարարությունները։ “Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, շատ վատ է, և մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում”,- հայտարարել է դեսպանը։
Tags: ադրբեջան, ԱՄՆ, Ղարաբաղյան հակամարտություն, Ղրիմի հանրաքվե, Ուկրաինա, ուկրաինական ճգնաժամ, Ռիչարդ Մորնինգսթար