ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է այցելել Ադրբեջան

4 (2)“ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է այցելել Ադրբեջան, այցելության օրը դեռևս հայտնի չէ”,- լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, հաղորդում է “Հագին” կայքը:

“Անցած շաբաթ ես հանդիպել եմ ԱՄՆ պետքարտուղարի հետ Վաշինգտոնում դեսպանների կոնֆերանսի ժամանակ, և նա տեղեկացրեց Ադրբեջան այցելելու ցանկության մասին: Սակայն այցելության կոնկրետ օրը դեռևս հայտնի չէ”,-ասել է դեսպանը:

Ըստ կայքի` վրացական լրատվամիջոցները, հղում կատարելով Վրաստանի պաշտոնատար անձանց, հաղորդում են մինչև գարնան վերջ Հարավային Կովկաս այցելելու Ջոն Քերիի մտադրության մասին:

 

Անկախ

Tags: , , ,