Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Արցախի կառավարության համատեղ ուժերով Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի մոտ նոր գյուղ է հիմնվել` Նոր Կիլիկիա. տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը։
Այստեղ առաջին փուլով կառուցվել է 10 երկսենյականոց տուն, որից 2-ը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հավաստմամբ, տրամադրվել է արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, իսկ մնացածը վերաբնակիչներ են՝ նախկին ղազանչեցիներ։
Օրերս նոր գյուղի պաշտոնական բացման արարողության ժամանակ դրվեց նաեւ 24 բնակելի տների կառուցման հիմքը: Նոր 24 տներից 10-ը 3-սենյականոց կլինի, իսկ մնացածը՝ 2, տեղեկացրել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։
Հետագայում նախատեսվում է նաեւ 50 տեղանոց մանկապարտեզ կառուցել, համայնքային կենտրոն եւ եկեղեցի։
yerkir.am
