«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով աղետի գոտու վիճակից` ցավով նշեց, որ մինչ օրս որևէ սոցիալական արտոնություն տնակային պայմաններում ապրող ընտանիքներին պետության կողմից չի տրվել: Նրանք էլ նույն չափի կոմունալ վճարուներ, հարկեր են տալիս են, ինչ բնակարաններով ապահոված ընտանիքները: Դա անարդարացի է, որովհետև տնակներում ապրող ընտանիքների վիաճկն ավելի ծանր է:
Ըստ Վահան Թումասյանի` պետությունը պետք է լինի ամենաշահագրգիռ կողմն այս հարցում, կամ պետք է ասի, որ լուծելու է այդ խնդիրները, կամ, որ նպատակ չունի լուծել, որպեսզի տանակային պայմաններում ապրող ընտանիքները փորձեն այլ ճանապարհներով լուծել իրենց խնդիրները:
«Սակայն իշխանությունները շահագրգռված են, որ տնակային ավաններում ապրող ընտանիքներն արտագաղթեն: Սակայն նրանք այնպիսի սոցիալական ծանր վիճակում են, որ չեն էլ կարող արտագաղթել: Տնակային ավաններում ապրող ցանկացած երկրորդ ընտանիքում հաշմանդամ երեխա կա: Արտագաղթն այդ ընտանիքներում անհնար է: Ամենապակաս արտագաղթը գրանցվել է հենց տնակային ավանների շրջանում: Այս ընտանիքները 25 տարի սպասել են, չեն արտագաղթել, որ բնակարան ստանան, իսկ 25 տարի անց տարբեր պատճառներով նրանց բնակարաններ չեն տալիս: Տնակային ավանները գնալով ինքնամեկուսանում են, նրանք չեն մասնակցում համայնքային կյանքին»,- ասաց Վահան Թումասյանը՝ հավելելով, որ հումանիտար ճգնաժամ է տիրում Գյումրիում:
Ըստ բանախոսի` տանակային ավաններում շատ են նաև միայնակ տարեցները, որոնք մնացել են անպաշտպան վիճակուում, իհարկե, նրանց սնունունդ հագուստ տրամադրվում է, բայց դա խնդրի լուծում չէ, նրանց պետք է բնակարանով ապահովել:
«Այն, ինչ կախված է տեղական իշխանությունից, լուծվում է, իսկ այն ինչ կախված է պետական իշխանությունից, ոչ միայն չի լուծվում, այլև ավելի է խորանում: Ողջ իշխանության ու հայության ամոթն է, որ Գյումրիում նման իրավիճակ է տիրում»,- եզրափակեց Վահան Թումասյանը:
Tags: «Շիրակ կենտրոնի», գյումրի, Վահան Թումասյան