Անհայտ ահաբեկիչը սպառնացել է պայթեցնել Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի շենքը

ankaraԹուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ անհայտ անձն  այսօր ներխուժել է Անկարայում տեղակայված Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբ և փորձել է ռումբ պայթեցնել: Տղամարդը, որի անունը չի հրապարակվում, հայտարարել է, որ իր վրա պայթուցիկ է ամրացված: Անվտանգության աշխատակիցները անմիջապես գործի են անցել և նրան դուրս բերել շենքից: Պարզվել է, որ նրա մոտ ոչ մի ռումբ էլ չկա: Դեպքի վայր եկած շտապ օգնության ծառայությունը տղամարդուն տեղափոխել է հիվանդանոց:

 

Tags: ,