Մարտի 23-25-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցը

Ջեյմս ՈւորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 23-25-ին Հաագայում ղարաբաղյան հակամարտության հարցով հերթական հանդիպումը կունենան, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

 

“Անհամբեր սպասում եմ Հաագայում մարտի 23-25-ին Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ու արտգործնախարարներին հանդիպելուն”,- գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը “Twitter”-ի իր էջում:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համանախագահները  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են հանդիպել Հաագայում Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում: Այդ մասին տեղեկցրել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

 Անկախ

Tags: , ,