Տրիպոլիի արևմտյան հատվածում գտնվող Թաջուր շրջանում անհայտ անձինք առևանգել են Լիբիայի ՆԳ փոխնախարար Բահլյուլա աս-Սեյիդին, մարտի 19-ի ուշ երեկոյան, վերջինիս զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում տալուց անմիջապես հետո:
Ոչ մի խմբավորում առևանգման պատասխանատվությունը չի վերցրել, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքին; Առևանգիչները նրա ազատման համար էլ ոչ մի պայման չեն դրել:
Tags: լիբիա, Տրիպոլի, փոխնախարար