Օրացույցի այս օրը

3058-         Այսօր Երջանկության միջազգային օրն է:

“Նա է երջանիկ, ով անցել է տառապանքի միջով” Աննա Ախմատովա

2012-ին ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակեց Երջանկության միջազգային օր:

-         Այսօր Երկրի օրն է:ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ողջ աշխարհում այսօր նշվում է Երկրի օրը: Ընդ որում, միջազգային տոնացույցում 2 Երկրի օր կա: Այս տոնը նշվում է  գարնանային գիշերահավասարի օրը, իսկ մյուսը` ապրիլի 22-ին: Առաջինը խաղաղաստեղծ ու մարդասիրական ուղղվածություն ունի, երկրորդը` էկոլոգիական:

-         – Այսօր Անտառի միջազգային օրն է կամ Անտառների պաշտպանության միջազգային օրը: Նշվում է 1971-ից:

-         Այսօր  նաև Աստղագուշակության օրն է:

-         -Այսօր նաև Առանց մսի միջազգային օրն է:Այդ օրը նշվում է 1985-ից, շատ երկրներում; Այդ օրը խանութներն ու ռեստորանները հրաժարվում են միս վաճառել, իսկ ակտիվիստները բուսակերություն ու կենդանիների նկատմամբ խղճահարություն ու պաշտպանություն են քարոզում:

-         -Այսօր նաև Ֆրանսերենի միջազգային օրն է: Նշվում է 2010-ից: Ֆրանկոֆոնիան ֆրանսալեզու երկրների  միջազգային կազմակերպությունը, որը միավորում է 56 պետություն, սակայն կազմակերպություն է, որի անդամ դառնալու համար այնքան էլ կարևոր չէ գալերի լեզվին տիրապետման մակարդակը: Կարևորը  Ֆրանսիայի հետ մշակութային կապերն են:

Անկախ

Tags: