Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», շարունակում է փոփոխակի հաջողություններով հանդես գալ: Այն թեև սեփական հարկի տակ անցկացրած Եվրոպայի Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում 1:2 հաշվով պարտվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», այդուհանդերձ, իրավունք ստացավ պայքարը շարունակելու քառորդ եզրափակչում:
Առաջին խաղում դորտմունդցիները հյուրընկալվելիս առավելության էին հասել 4:2 հաշվով:
Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, սակայն ոչնչով աչքի չընկավ և 69-րդ րոպեին փոխարինվեց:
Տեխնիկական արդյունքներ
«Բորուսիա» (Գերմանիա) – «Զենիթ» (Ռուսաստան)՝ 1:2 (առաջին խաղ՝ 4:2)
Սեբաստիան Կել, 38 – Հալկ, 16, Սալոմոն Ռոնդոն, 73
Tags: Դորտմունդի «Բորուսիա», Հենրիխ Մխիթարյան, ֆուտբոլ