Ուկրաինան Բրիտանիայից ռազմական աջակցություն է խնդրել, քանի որ մտավախություն կա, որ Ռուսաստանը նոր տարածքների միացման գործընթաց կսկսի Արևելյան Եվրոպայում:
Երկրի ազգային անվտանգության ղեկավար Անդրեյ Պարուբիյը Միացյալ Նահանգների և Բրիտանիայի հետ համատեղ զորավարժանքների կոչ է արել, որպեսզի թույլ չտան Ռուսաստանին գրավել Արևելյան Ուկրաինան:
Նա նշել է, որ Ղրիմի անջատումից հետո Ուկրաինան արևմտյան երկու պետությունների հետ զորավարժանքներ կանցկացնի:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ Բրիտանիան սովորաբար Ուկրաինայի հետ զորավարժանքներ է անցկացնում:
Մինչ այս զորավարժանքների կոչը՝ Ուկրաինան և Բրիտանիան արդեն նախատեսել էին հուլիսին Լեհաստանի սահմանի մոտակայքում գտնվող Լվովում զորավարժանքներ անցկացնել:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս զորավարժանքները որևէ կապ չունեն Ուկրաինայի ներկա վիճակի հետ:
Միասնական զորավարժանքների մասին լուրերը տարածվել են այն բանից հետո, երբ Ուկրաինան հայտարարեց, որ Ղրիմից դուրս է բերում իր զինվորներին և նրանց ընտանիքներին:
Tags: զորավարժություններ, Ղրիմ, Ուկրաինա