Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր Անկարայում դուրս է եկել նախընտրական քարոզարշավի: Նախընտրական ավտոբուսով շրջելով մայրաքաղաքի փողոցներով՝ Քըլըչդարօղլուն Գորշ գայլերի նշանով է ողջունել ԺՀԿ-ականներին՝ այդպիսով կոչ անելով քվեարկել Անկարայում ՏԻՄ թեկնածու առաջադրված նախկին ազգայնական Մանսուր Յավաշի օգտին: «En son haber»-ի հաղորդմամբ՝ Քըլըչդարօղլուն, տեսնելով Մանսուր Յավաշի կողմնակիցների պարզած ձեռքերը, նրանց նույն կերպ է պատասխանել՝ ցույց տալով Գորշ գայլերի նշանը: Այդ պահը արձանագրել են երթին հետևող տեսախցիկները:
