Թուրքիայում ձկնորսները 4 մետրանոց և 500 կիլոգրամանոց շնաձուկ են որսացել

shnadzuk Թուրքիայի Մերսինի նահանգի Էրդեմլի շրջանի ձկնորսները Միջերկրական ծովից 4 մետրանոց շնաձուկ են բռնել, որը 500 կգ է կշռում: 50-ամյա Մեհմեդ Քերթմենը, որն  արդեն 30 տարի է, ինչ զբաղվում է ձկնորսությամբ, իր երեք ընկերների հետ մեկնել է ձուկ որսալու, որի ժամանակ էլ նրանց ցանցն է ընկել հսկայական շնաձուկը: «Երբ սկսեցինք ցանցը բարձրացնել, տեսանք, որ մեր որսը 500 կիլոգրամանոց  շնաձուկ է: Մեծ դժվարությամբ կարողացանք ձկանը հանել նավակի վրա: Հույս ունենք, որ ձկան վաճառքից լավ գումար կաշխատենք»,-նշել է ձկնորս Մեհմեդը:

Քերթմենը պատմել է, որ իր ձկնորսական պրակտիկայի ընթացքում շատ շնաձկներ է որսացել, բայց այս մեկը աչքի է ընկնում իր մեծությամբ: Ձկնորսական տնտեսության ներկայացուցիչ Յալչըն Սաքընը նշել է, որ նման որս վաղուց չէր հանդիպել: Հսկայական շնաձուկը ուրախացրել է քաղաքի բնակիրներին, նրանք հետաքրքրությամբ լուսանկարել են ձկանը: Այնուհետև շնաձուկը ուղարկվել է Անկարայի ձկան շուկա:

Tags: ,