Նախագահի հրամանագրով ՀՌԱՀ անդամ նշանակված Գագիկ Բունիաթյանը ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ:
ՀՌԱՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, «ղեկավարվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով ս.թ. մայիսի 7-ին ՀՌԱՀ-ի թիվ 9-Ա որոշմամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գագիկ Բունիաթյանը»:
Նշենք, որ Բունիաթյանը 2010-ից մինչեւ 2013թ. ապրիլի 25-ը զբաղեցրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:
Tags: ՀՌԱՀ