Արևելքի մի շարք երկրներ պատրաստվում են նշել ամենամյա Նովրուզ տոնը, որը խորհրդանշում է գարնան գալուստը: 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Նովրուզը ճանաչեց միջազգային տոն: 2009 թվականին Նովրուզն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակույթային ժառանգության ցուցակի մեջ: Այն նշվում է ամեն տարի մարտի 21-ին:
Նովրուզը տարբեր երկրներում հայտնի է տարբեր անուններով: Պարսկերենից թարգմանաբար այն նշանակում է «նոր օր»: Նովրուզը ազգային տոն է համարվում Իրանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Աֆղանստանում, Ալբանիայում, Տաջիկստանում, ինչպես նաև Թուրքիայում բնակվող քրդերի շրջանում:
Իր ավանդույթներով Նովրուզը նման է քրիստոնեական Զատկին: Տոնի ժամանակ սեղանին դնում են նորածիլ կանաչ, ներկած ձվեր, քաղցրավենիք, անուշեղեն: Այդ օրը մարդիկ այցելում են իրենց հարազատներին, փոքրերը մեծերին և շնորհավորում տոնի կապակցությամբ:
Tags: մահմեդական, նովրուզ