Բելգիական Իպրե քաղաքում անցկացվող շինարարական աշխատանքների ժամանակ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբ է պայթել: Դեպքի հետևանքով մեկ թուրք և մեկ բելգիացի բանվոր է մահացել: Եվս երկու թուրք աշխատող վիրավորվել են, որոնցից մեկի վիճակը ծանր է: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Առաջին համաշխարհայինի ժամանակ Իպրե քաղաքը արյունահեղության դաշտ է եղել, որտեղ հազարավոր մարդիկ են զոհվել: Քաղաքի տարածքում և նրա մերձակայքում գրեթե ամեն օր այդ տարիներից մնացած տասնյակ չպայթած ռումբեր են հայտնաբերվում:
Tags: թուրքիա