Ավստրալիան ուսումնասիրում է անհետացած ինքնաթիռի որոնումների ընթացքում հայտնաբերված 2 բեկորները

SatelliteImagesԱվստրալիայի փրկարարական ծառայության աշխատակիցները հայտնել են, որ անհետացած մալազիական ավիաուղիների ինքնաթիռի հնարավոր հետքերի որոնումները Հնդկական օվկիանոսում այսօր ավարտվել են, սակայն վաղը կրկին կսկսվեն:

Ավստրալիայի ծովային անվտանգության իշխանությունների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հինգշաբթի օրը չորս ինքնաթիռներ որոնումներ են իրականացրել Պերտ քաղաքից հարավարևմուտք ընկած 2,500 կմ տարածքում:

Չորս ինքնաթիռները փորձում էին պարզել արդյո՞ք արբանյակից արված լուսանկարներում օվկիանոսում երևացող երկու մեծ բեկորները պատկանում են մարտի 8-ին 239 ուղևորներով անհետացած ինքնաթիռին, թե ոչ:

Հայտարարության մեջ նշվում է, որ հինգշաբթի օրը որոնողական աշխատանքներ իրականացվել են 23,000 քառակուսի կիլոմետր տարածքում:

Որոնվող առարկաներից մեկը ունի 24 մետր երկարություն, իսկ մյուսը՝ 5 մետր:

 

Tags: