Սիրիական քիմիական զենքերի արտադրության համար գերմանական հումք է օգտագործվել

qimiakan   Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գլխավոր դատախազությունն սկսել է քննել գերմանական ընկերությունների գործը, որոնք 1982-1993 թվականներին Սիրիային են մատակարարել երկակի նշանակության արտադրանք, որը այնուհետև նպաստել է քիմիական զենքի արտադրությանը: Հայտնի է, որ նշված ժամանակահատվածում գերմանական ընկերությունները Սիրիային են վաճառել 2400 տոննա ծծմբաթթու, որը, հնարավոր է, օգտագործվել է թունավոր զարին գազի արտադրության մեջ:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ գերմանական դատախազությունը հետաքննություն կանցկացնի պարզելու համար, թե արդյոք այդ ընկերությունները խախտել են ռազմական բնույթի նյութերի մատակարարման մասին օրենքը: Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել է, որ այժմ շատ դժվար է բացահայտել ճշմարտությունը, քանի որ արդեն 20 տարուց ավել ժամանակ է անցել:

 

Tags: , ,