Հենրիխ Մխիթարյանի ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի», և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Մարսել Շմելցերը, Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում անցկացրած խաղում ստացած աճուկի վնասվածքի պատճառով, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի 2 հանդիպումները: Նա երկու շաբաթ խաղադաշտ դուրս չի գա:
«Բորուսիայի» խաղացողներից վնասվածքներ ունեն`Իլկայ Գյունդողանը, Սվեն Բենդերը, Նևեն Սուբոտիչը, Յակուբ Բլաշչիկովսկին, Մարկո Ռոյսը։
Մխիթարայի թիմի խնդիրները շատանում են:
Tags: Հենրիխ Մխիթարյան, Մարսել Շմելցեր, սպորտ, ֆուտբոլ
